Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանում

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 18:32

Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:

«Քիչ առաջ անհայտ անձինք նրան առևանգել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել է Դերեվյանկոն:

Սաակաշվիլիի աջակիցներից Լիզա Բոգուցկայի խոսքով՝ Սաակաշվիլիին տեղափոխում են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան՝ այնտեղից Վարշավա արտաքսելու նպատակով: Բոգուցկան նաև նշել է, որ քաղաքական գործչի աջակիցները ծրագրում են փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհները:

Ամենաընթերցվածը