Ադրբեջանական որոշ մասնավոր բանկեր փակվելու վտանգի տակ են. Moody’s

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 17:23

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ «Տնտեսական դիվերսիֆիկացման հեռանկարներ» զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի բանկային համակարգում դոլարիզացիան բավականին բարձր է:

«Չնայած նրան, որ Ադրբեջանի միջազգային բանկը գտնվում է վերակազմավորման վերջնական փուլում, մասնավոր բանկերը կապիտալի ավելացման կարիք ունեն, հակառակ դեպքում կկանգնեն փակվելու ռիսկի առջև: Չնայած վերաֆինանսավորվող վարկերին, խնդրահարույց պարտավորությունների ծավալը դեռևս շատ մեծ է, և այս ամենը սահմանափակում է բանկերի վարկավորման հնարավորությունները»,-նշված է գործակալության զեկույցում:

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը  եղել է 509: 

Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով: 

Ամենաընթերցվածը