Մերձմոսկվայում ինքնաիթիռի վթարի մի քանի վարկած է ուսումնասիրվում

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 10:24
Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռն այնքան արագ է կործանվել, որ անձնակազմը չի հասցրել դիսպետչերներին հաղորդել որևէ խնդրի մասին կամ էլ վթարային վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է Կոմերսանտը:

Հիշեցնենք, որ «Սարատովյան ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառով 71 մարդ է զոհվել:

Հետաքննիչները վթարի մի շարք վարկածներ են ուսումնասիրում, այդ թվում՝ շարժիչի բռնկում, արագության ցուցիչի թերություն, օդաչուի սխալ և այլն:

Օդաչուի և դիսպետչերների զրույցից պարզ է դարձել, որ ինքնաթիռից անսարքության մասին հաղորդում չի ստացվել, ոչ էլ ճչոցներ են լսվում, որոնք կվկայեին, որ ինքնաթիռը արտակարգ վիճակում է հայտնվել:

Ռադարները որոշակի տարօրինակություն են արձանագրել ինքնաթիռի թռիչքում: Սկզբում այն 1800 մետր բարձրություն է հավաքել, հետո կտրուկ իջել 1500 մետրի վրա, հետո նորից անհրաժեշտ բարձրություն հավաքել և անմիջապես բախվել գետնին:

Ահաբեկչության վարկածը հիմնական չի համարվում, սակայն դրա հավանականությունը դեռևս կա: 

Ամենաընթերցվածը