ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Սիրիայում իրավիճակն ավելի բարդացնող քայլերից

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 17:38

Իսրայելական օդուժը փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը մի քանի հրթիռային հարված է հասցրել Սիրիայի տարածքում, այդ թվում` Սիրիայի հարավ-արևմտյան ապաէսկալացիոն գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Հարձակումների արդյունքում մարդկային և նյութական կորուստները ճշտվում են: Ինչպես պարզ է դառնում հաղորդագրություններից, մեկ իսրայելական ինքնաթիռ խոցվել է Գոլանի բարձունքների հատվածում:

«Մոսկվան մեծ անհանգստությամբ է ընդունել իրադարձությունների վերջին զարգացումները Սիրիայում: Հատկապես անհանգստացնող է լարվածության սրումը ապաէսկալացիոն գոտում և դրանից դուրս, որոնց ստեղծումը կարևոր նշանակություն ունի Սիրիայի ժողովրդի համար: Հիշեցնում ենք, որ սիրիական բանակը պահպանում է երկրի հարավ-արևմտյան հատվածում ապաէսկալացիոն գոտում լարվածություն թույլ չտալու վերաբերյալ առկա պայմանավորվածությունները: Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ յուրաքանչյուր քայլից, որ կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Անքննարկելի ենք համարում Սիրիայի և տարածաշրջանի մյուս երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Բացարձակ անթույլատրելի է ռուս զինծառայողների կյանքի և անվտանգության համար վտանգի ստեղծումը, ովքեր Սիրիայի օրինական իշխանությունների կողմից հրավիրել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածը