Սիրիայում թուրքական ուղղաթիռ է խոցվել. Սկսվում է

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 16:51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 10-ին սիրիական Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում թուրքական ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Քիչ առաջ մեր ուղղաթիռն է խոցվել: Թանկ են վճարելու սրա համար»,- Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ժողովի ժամանակ ասել է նա:

Աֆրինում քրդերը մինչ այժմ խոցել են թուրքական տանկեր ու զրահատեխնիկա, սակայն օդուժի դեմ անզոր են եղել: Թուրքական ավիացիայի հարվածներից զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Միջազգային հանրությունը Թուրքիայի բազմիցս հորդորել է ձեռնպահ մնալ նման քայլերից:

Հիշեցնենք, որ ամերիկյան հրամանատարությունը Սիրիայում հրաժարվել է հանել իր ստորաբաժանումները եւ զգուշացրել է Թուրքիայի Մանջիբի գրոհի դեպքում հակահարված հասցնելու մասին:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր Իսրայելը հայտնել է իրանական անօդաչու սարք խոցելու եւ Սիրիայում իրանական հենակետին հարվածներ հասցնելու մասին: Այդ հարձակումների ժամանակ խոցվել է նաեւ իսրայելական կործանիչ:

Ամենաընթերցվածը