Սիրիայում ամերիկյան ավիահարվածի հետևանքով, հնարավոր է, ռուս վարձկաններ են զոհվել

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 15:03
Փետրվարի սկզբին արևմտյան կոալիցիան Սիրիայում ռմբակոծել է Բաշար Ասադի զորքի դիրքերը, խոցման թիրախում են հայտնվել նաև ռուս զինվորականներ: Այս մասին հայտնել էր CBS հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրին: Ավիահարվածի հետևանքով մոտ 100 սիրիացի զինվորական էր զոհվել:

Grani.ru-ն հայտնում է, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինը Վկոնտակտե սոցցանցի իր էջում գրել է, որ Դեյր էզ-Զոր քաղաքի մոտ ավիահարվածի հետևանքով Վագների մասնավոր ռուսական ռազմական ընկերության բազմաթիվ վարձկաններ են զոհվել:

Գիրկինի խոսքով, ռուս վարձկանների ստորաբաժանումներից մեկը ոչնչացվել է ամբողջությամբ, մյուսը խոշոր կորուստներ էկ րել: 

Ամենաընթերցվածը