ԱՄՆ-ը Չինաստանից սպառնալիքին դիմակայելու համար պլանավորում է ավելացնել ռազմական ներկայությունն Արևելյան Ասիայում

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 14:05
ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել ռազմական ներկայությունն Արևելյան Ասիայում՝ այնտեղ ուղարկելով Մերձավոր Արևելքում եղած ուժերի մի մասը, որպեսզի դիմակայի Չինաստանից եկող սպառնալիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Wall Street Journal-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ այս պահին Ճապոնիայում 50 հազար ամերիկացի զինծառայող կա, շուրջ 30 հազար ամերիկացի զինծառայող կա Հարավային Կորեայում, 7 հազարը` Գուամ կղզում, որտեղ տեղակայված է Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան: ԱՄՆ զինված ուժերի ռազմական հրամանատարությունը պլանավորում է Արևելյան Ասիա ուղարկել ծովային հետևակի ստորաբաժանումներ, որոնք նախատեսված են յուրաքանչյուր սպառնալիքի արագ արձագանքելու համար:

Պարբերականն ընդգծում է, որ այդ քայլով կյանքի կկոչվի վերջերս Սպիտակ տան կողմից հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում Ռուսաստանը և Չինաստանը որակվել էին որպես ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք:

Ամենաընթերցվածը