Կիմ Չեն Ընը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահին այցելել Փհենյան

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 12:56
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին առաջիկայում այցելել Փհենյան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հրավերը Հարավային Կորեայի նախագահին փոխանցել է Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը այցելել է Հարավային Կորեայի Փհենչհան քաղաք մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Կիմ Յո Չժոնի այցը պատմական է, քանի որ նա Կիմ ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հարավային Կորեա: Վերջինս մասնակցել է նաև Հարավային Կորեայի նախագահի նստավայրում կազմակերպված պաշտոնական ընթրիքին:

Ամենաընթերցվածը