Կիմ Չեն Ընի քույրը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահին

  • Քաղաքականություն - 10 Փետրվարի 2018, 11:05
Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը Սեուլում ընդունել է հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներին ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի քրոջ գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Ռյոնհապ գործակալությունը:

Հանդիպումից հետո Հարավային Կորեայի նախագահը հյուսիսկորեացի հյուրերին ճաշի է հրավիրել: Մուն Ջե Ինը և Կիմ Յո Ջոնը խոսել են ձմեռային օլիմպիական խաղերի բացման և եղանակի մասին:

Կիմ Յո Ջոնը կորեական պատերազմի ժամանակներից (1950-53) սկած հյուսիսկորեական իշխող ընտանիքի առաջին անդամն է, ով Սեուլ է այցելել:

Ամենաընթերցվածը