Թուրքիային հակահարված ենք տալու. Ամերիկացի գեներալը զգուշացրել է Էրդողանին

  • Քաղաքականություն - 08 Փետրվարի 2018, 19:07

ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի   հայտարարություններին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը: 

Ամերիկացի հրամանատարը նշել է, որ Մանբիջի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

«Կոալիցիոն ուժերը Մանբիջում են, որպեսզի ամրապնդեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակը, եթե Թուրքիան հարձակվի Մանբիջի վրա մենք համապատասխան հակահարված ենք տալու»,-նշել է Փոլ Ֆանքը: 

Հրամանատարը ևս մեկ անգամ վերահաստատել է իրենց վստահությունը քրդական ուժերի նկատմամբ, որոնք համագործակցելով կոալիցիայի ուժերի հետ Ռաքքան ազատագրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

Ամենաընթերցվածը