Հայաստանը մտավ Ռուսաստանի ՆԳՆ ցուցակ

  • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 20:35
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներին թույլ են տվել իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում:

Ինչպես հայտնում է vetsi.ru-ն, ՌԴ ՆԳՆ-ն որոշել է այն երկրների ցուցակը, ուր կարող են հանգստանալու մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները, այդ թվում քաղաքացիական ծառայողները:

«Ռազմաքաղաքական, քրեական, սանիտարահամաճարակային եւ բնակլիմայական հանգամանքներից» ելնելով՝ անվտանգ  է ճանաչվել 13 երկիր՝  Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, հաղորդում է «Վեստին»:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ուժային կառույցների աշխատակիցներին արգելվել է դուրս գալ երկրից: 

Ամենաընթերցվածը