Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող․ Դին տեղափոխել են Նախիջևան. Razminfo

  • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 20:30
Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։

Ինչպես գրում է Ռազմինֆոն, 1996 թ․ ծնված զինծառայողը Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր լրատվակայքի հաղորդմամբ՝ Մամմադովը ծառայում էր Տերտերի շրջանում՝ ենթասպայի կոչումով։

Սոցցանցերում ադրբեջանից օգտատերերից մեկն էլ պնդում է, որ զինծառայողին «հայ դիպուկահարներն են սպանել»։ Այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներից չի հաստատվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ որևէ կերպ չի անդրադարձել միջադեպին՝ չնայած համացանցում կան նաև տեսանյութեր, որտեղից երևում է, որ Նախիջևան զինծառայողի դի են տանում։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ադրբեջանում ևս մեկ զինծառայողի էին թաղել, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չի հայտնել։ Այսպիսով 2018 թ․ Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 2-ի, սակայն չի բացառվում, որ իրական կորուստների թիվը կարող է ավելի շատ լինել՝ հաշվի առնելով Ադրբեջանի որդեգրած թաքցնելու քաղաքականությունը։

Ամենաընթերցվածը