Թիլերսոնը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում և Եմենում

  • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 13:02

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է իրադրությունը Սիրիայում և Եմենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ակնկալվում է, որ քննարկվելու են շատ կարևոր հարցեր այն տարածաշրջանի վերաբերյալ, որտեղ մենք համատեղ աշխատանքներ ենք տանում: Խոսքը վերաբերում է ինչպես իրադրությանը Սիրիայում, այնպես էլ Եմենի հակամարտությանը, տարածաշրջանի կայունացմանը, ավելի լայն մասշտաբով՝ պայքարն ահաբեկչության դեմ»,- հայտնել է Թիլերսոնը:

Ամենաընթերցվածը