Եվրամիությունն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

  • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 11:05
Եվրամիությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Իրանի դեմ պատժամիջոցները դադարեցնելու ռեժիմի ժամկետը երկարաձգում է վերջին անգամ: Թրամփը սպառնացել է, որ եթե Իրանի հետ միջուկային համաձայնագրում փոփոխություններ չլինեն, ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնությունից:

«ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Միացյալ նահանգների նախարար Դոնալդ Թրամփի հայտարարությունն Իրանի հետ միջուկային գործարքի մասին», - նշված է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:

Նախ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, որոնք Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում ներկայացնում էին Եվրամությունը, խորհրդակցություն կանցկացնեն, որից հետո ԵՄ մյուս երկրների հետ համատեղ գնահատական կտան հայտարարությանը:

Ամենաընթերցվածը