2017 թվականին Ռուսաստանը 14 միլիարդ դոլարի սպառազինություն է արտահանել

  • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 10:17
Ռուսաստանը 2017 թվականին 14 միլիարդ դոլարի սպառազինություն է արտահանել, հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իր աղբյուրին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ չնայած պատժամիջոցներին՝ 2017 թվականին Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել, որոնք նախկինում երբեք չէին հետաքրքրվել ռուսական սպառազինությամբ: 

Ամենաընթերցվածը