Թրամփը Կոնգրեսին և Եվրոպային 120 օր ժամանակ է տվել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը «շտկելու» համար

  • Քաղաքականություն - 13 Հունվարի 2018, 09:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս չի եկել Իրանի հետ միջուկային գործարքից, սակայն Կոնգրեսին և եվրոպական երկրներին 4 ամիս ժամանակ է տվել փաստաթուղթը վերամշակելու ու «սարսափելի թերությունները» շտկելու համար հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա այդ համաձայնությունից: Այս մասին հայտնում է Ռոյթերը:

Թրամփը նշել է, որ եթե իր պահանջները չբավարարվեն, Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնվելու են, որոնք հանվել են միջազգային համաձայնության շրջանակում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է, որ Թրամփի դիրքորոշումը «լուրջ բազմակողմ համաձայնագիրը վիժեցնելու հուսահատ փորձ է»:

Ամենաընթերցվածը