9 տարի անց

  • Քաղաքականություն - 12 Հունվարի 2018, 12:32
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, որը կայանալու է հունվարի վերջին: Այս տեղեկությունը Lragir.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:

«Վարչապետն ավելի վաղ իր ասուլիսում էլ էր ասել, որ նախատեսվում է նման այց: Իսկ հաջոդ շաբաթ արդեն պաշտոնական հայտարարությունն կլինի այդ մասին, երբ մեկնելու օրերը հստակեցվեն»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նա նշեց, որ Դավոսի համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել վարչապետին, և այսօրվա տեղեկություններով՝ Հայաստանից Դավոս կմեկնի Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանը չէր մասնակցում Դավոսի տնտեսական համաժողովներին, նախորդ տարի ևս Հայաստանից պատվիրակություն չէր մեկնել: Իսկ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նախորդ տարի ասել էր, որ ծանրաբեռնվածությունից ու այլ հանգամանքներից ելնելով՝ Հայաստանից պատվիրակություն չի կարող մեկնել Դավոս:

Ամենաընթերցվածը