Ինչու ենք ընդունում մարդկանց կեղտոտ երկրներից. Թրամփ

  • Քաղաքականություն - 12 Հունվարի 2018, 11:23
ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները նախագահ Դոնալդ Թրամփին են ներկայացրել մի շարք երկրներից ներգաղթյալների պաշտպանության վերաբերյալ օրինագիծը: Խոսքը Սալվադորի, Հաիթիի, Գվատեմալայի և աֆրիկյան երկրների մասին է, որոնց քաղաքացիները տուժել են բնական աղետներից:

Թրամփը հարցրել է, թե ինչու է ԱՄՆ-ն ընդունում մարդկանց այդ «կեղտոտ երկրներից»: Այս մասին լրատվամիջոցները գրում են՝ հղում անելով խորհրդակցության ներկա անձանց: Փոխարենը ԱՄՆ նախագահն ասել է, որ պետք է ներգաղթյալների ընդունել Նորվեգիայի պես երկրներից:

Սպիտակ տունը, ըստ CNN-ի, չի հերքել Թրամփի կոպիտ արտահայտությունը՝ պարզաբանելով, որ նախագահը ցանկանում է տևական լուծման հասնել, որ երկիրն ավելի ուժեղ լինի՝ ընդունելով մարդկանց, որոնք կարող են նպաստել ամերիկյան հասարակության, տնտեսության զարգացմանը: 

Ամենաընթերցվածը