Պուտին. Սիրիայում ռուսական բազաների վրա հարձակումը թուրքերը չեն արել

  • Քաղաքականություն - 12 Հունվարի 2018, 10:56
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադարձել է Սիրիայում Հմեյմիմ և Տարտուս բազաների վրա դրոններով հարձակմանը: Հիշեցնենք, որ մոտ 3 տասնյակ դրոններն արձակվել էին Իդլիբից, որը թուրքական զորքերի վերահսկողության տակ է:

Պուտինը նշել է, որ դա սադրանք է եղել և թուրքերը չեն արել: «Մենք գիտենք, թե ովքեր են, որքան և ում են վճարել այդ սադրանքի համար», - ասել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարի լրագրողներին ասել է, որ զրուցել է Թուրքիայի ղեկավար Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: «Վստահ եմ, որ թուրք զինվորականներ ու ղեկավարությունը կապ չունեն դրա հետ», - ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ գիտեն թե ովքեր են արտադրել այդ սարքերը: 

Ամենաընթերցվածը