Ամերիկյան նոր պատժամիջոցները կթիրախավորեն Պուտինի շրջապատից 50 հոգու. Կոմերսանտ

  • Քաղաքականություն - 12 Հունվարի 2018, 10:16
Ռուսական Կոմերսանտ թերթն ամերիկյան անանուն աղբյուրներից իմացել է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու է Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից 50 հոգի, իսկ ընտանիքների անդամների հետ միասին՝ 300 անձ: Կոմերսանտի աղբյուրն անուններ չի նշել:

Դոնալդ Թրամփը պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել է 2017 թվականի օգոստոսի 2-ին: Ռուսաստանից բացի ցանկում ընդգրկված են նաև Հյուսիսային Կորեան և Իրանը: Օրենքը պարտադրում է Սպիտակ տանը Կոնգրեսին ներկայացնել ռուսական էլիտայի՝ օլիգարխների, գործարարների, պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների ցանկը:

Ներկայացվելու են տվյալներ Ռուսաստանի տնտեսությունում այդ մարդկանց դերի, արտասահմանյան սեփականության, նրանց քաղաքական ազդեցության մասին: 

Ամենաընթերցվածը