2018-ից ԵԱՏՄ-ում ավտոտրանսպորտը կհամապատասխանի «Եվրո-5» դասին

  • Քաղաքականություն - 11 Հունվարի 2018, 19:05

2018 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված կամ ներկրված բոլոր տեսակի ավտոմեքենաները, այդ թվում՝ բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ավտոտրանսպորտը կհամապատասխանի բնապահպանական հինգերորդ դասին (Եվրո-5): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դա թույլ կտա 1,5 անգամ նվազեցնել վնասակար նյութերը նոր տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում:

Բացի ակնհայտ բնապահպանական արդյունքից՝ ավելի կոշտ նորմերի ուժի մեջ մտնելը թույլ կտա խթանել ժամանակակից տրանսպորտային միջոցների արտադրությունը, շարժիչի ստեղծման գործում նոր տեխնոլոգիաների ներդրումը:

2015 թվականի հունվարի 1-ից բնապահպանական հինգերորդ դասին պետք է համապատասխանեին մարդատար մեքենաների նոր մոդելները, որոնք ավելի վաղ չեն արտադրվել ԵԱՏՄ տարածքում: 2016 թվականից այդ պահանջը տարածվել է մարդատար բոլոր նոր ավտոմեքենաների վրա, որոնք արտադրվել են ԵԱՏՄ տարածքում կամ ներկրվել են երրորդ երկրներից:

Ամենաընթերցվածը