ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ԼՂ հարցում աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

  • Քաղաքականություն - 11 Հունվարի 2018, 17:38
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իտալիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով իր նախագահության առաջնահերթությունները և ծրագիրը:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ գտնելու վերջնական համաձայնեցված լուծում այս հակամարտության համար»,- ասել է նա:

Ալֆանոն ընդգծել է, որ իրենց վերաբերմունքը նույնն է մնալու ձգձգված հակամարտությունների վերաբերյալ և որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության օրոք իրենք մշտապես այս հարցերը պահելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Ամենաընթերցվածը