Թունիսում բողոքի մեծ ցույցեր են տեղի ունենում մի շարք ապրանքների ու հարկերի բարձրացման դեմ

  • Քաղաքականություն - 11 Հունվարի 2018, 11:11
Թունիսի մի շարք քաղաքներում 3 օր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում, որի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, 50 ոստիկան վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն:

Ցույցերի պատճառը գների ու հարկերի բարձրացումն է, որն իրականացվել է միջազգային վարկատուների պահանջով:

Թունիսցիներին բարկացրել է բենզինի, ավտոմեքենաների հարկի, ինտերնետի և մի շարք այլ ապրանքների ու ծառայությունների սակագների բարձրացումը հունվարի 1-ից: 

Ամենաընթերցվածը