ԱՄՆ-ը երեք ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա

  • Քաղաքականություն - 10 Հունվարի 2018, 12:15
Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են բրիտանական ավիացիոն կայքերը, որոնք հետեւում են ռազմական օդուժի տեղափոխություններին:

Բոլոր երեք B-52H-երը մտնում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 5-րդ ռմբակոծիչ ավիաթեւի կազմի մեջ, որը բազավորված է ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի «Մայնոթ» ավիաբազայում:

Եվրոպա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական օդուժի արագ տեղափոխման անմիջական նպատակների եւ խնդիրների մասին հայտնի չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ամենաընթերցվածը