Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին, հետո նաև այնտեղ այցելողներին. Էդվարդ Նալբանդյան

  • Քաղաքականություն - 07 Դեկտեմբերի 2017, 17:10
Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ի թիվս մեկ տասնյակից ավելի պատճառների, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելության քարոզչության քաղաքականության որդեգրումը: «Ադրբեջանն աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը, Ադրբեջանը շարունակում է հետքայլ կատարել և ուժի կիրառմամբ խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ամենաընթերցվածը