Թրամփն այսօր Երուսաղեմը կճանաչի Իսրայելի մայրաքաղաք

  • Քաղաքականություն - 06 Դեկտեմբերի 2017, 10:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել են Սպիտակ տնից: Սպիտակ տնից հայտնել են, սակայն, որ դեսպանատան տեղափոխությունը տարիներ կտևի:

Արաբական և մի շարք այլ երկրների ղեկավարներ զգուշացրել են, որ Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կվիժեցնի տարածաշրջանում խաղաղության գործընթացը և լրջորեն կլարի իրավիճակը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: 

Ամենաընթերցվածը