Սաակաշվիլիի մեթոդներն Ուկրաինայում կարող են չաշխատել. Օլեքսանդր Բոժկո

  • Քաղաքականություն - 05 Դեկտեմբերի 2017, 19:02
Սաակաշվիլին խոստանում է նույն բարեփոխումներն անել Ուկրաինայում, ինչ Վրաստանում է, ընդ որում մի քանի տասնյակ օրում, սակայն Ուկրաինան Վրաստան չէ: Այս մասին Lragir.am-ին ասել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի գործունեությունն Ուկրաինայում և նրան ձերբակալելու փորձը:

Բոժկոն նշել է, որ բարձր է գնահատում Սաակաշվիլիի արածը Վրաստանում, սակայն «այն մեթոդները, որոնք աշխատել են Վրաստանում, Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում կարող են ներսից պայթեցնել երկիրը: Ուկրաինան շատ բարդ երկիր է բազմաթիվ ռեգիոնալ խմբերով ու հատուկ շահերով, որը նախագահը ստիպված է հաշվի առնել: Ես անձամբ բազմաթիվ հարցեր ունեմ նրան Դոնբասում պատերազմի եւ նրա «ռուսական» քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների դանդաղ տեմպերի, օլիգարխների հետ սիրախաղի, հրուշակեղենի կայսրությունից չհրաժարվելու վերաբերյալ: Սակայն այդ բարդագույն վիճակում Սաակաշվիլի ցուցումներով գնալն էլ չափից շատ ռիսկային է», - ասել է Բոժկոն՝ միևնույն ժամանակ նշելով, որ եթե Պորոշենկոն Սաակաշվիլիից եկող ազդանշաններն անտեսի, նույնպես մեծ սխալ կլինի, որը կարող է շատ թանկ նստել նրա վրա:  

Ամենաընթերցվածը