Սաակաշվիլիի կողմնակիցներն ազատել են նրան միկրոավտոբուսից, որով փորձում էին տանել ուժայինները

  • Քաղաքականություն - 05 Դեկտեմբերի 2017, 16:16

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում Էին ուժայինները եւ փորձում Էին տանել նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կիեւից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Սաակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել Էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չԷր հաջողվում տեղափոխել նրան:

Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա եւ կոտրել հետեւի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սահակաշվիլիին: Մադիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին եւ նրան հեռու են տանում ուժայիններից: Ընդսմին բազմության միջից Սաակաշվիլին ցույց Էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար:

Ազատված Սաակաշվիլին կոչ Է արել բոլորին՝ դուրս գալ Մայդան եւ շարունակել «խաղաղ բողոքը»:

Նա նաեւ հայտարարել Է, որ ուղեւորվում Է խորհրդարան՝ «պահանջելու Ուկրաինայի նախագահի իմպիչմենտը»:

Ամենաընթերցվածը