Գերմանացիները Թրամփին ավելի մեծ մարտահրավեր են համարում, քան Պուտինին և Էրդողանին

  • Քաղաքականություն - 05 Դեկտեմբերի 2017, 14:33
Գերմանացիներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի մեծ մարտահրավեր են համարում Գերմանիայի արտաքին քաղաքականության համար, քան Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի կամ Թուրքիայի ղեկավարներին: Այս մասին վկայում են Կորբեր հիմնադրամի անցկացրած հարցումները, որոնց հղում է անում Ռոյթերը:

Գերմանացիների արտաքին քաղաքական գլխավոր մտահոգությունը փախստականների ներհոսքն է: Այս խնդիրը գլխավորն է համարում հարցվածների 26%-ը: Երկրորդ տեղում Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հետ հարաբերություններն են 19%-ով, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան 17%-ով: Գերմանացիների 10%-ը գլխավոր մարտահրավեր է համարում Հյուսիսային Կորեան, իսկ 8%-ը՝ Ռուսաստանը:

Ամենաընթերցվածը