Սաակաշվիլին ձերբակալվել է

  • Քաղաքականություն - 05 Դեկտեմբերի 2017, 12:25
Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին, հայտնում է ուկրաինական «Ստրանա» հանդեսը: Ձերբակալությունից հետո նրա տան մոտ կռիվ է սկսվել:

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները եկել էին խուզարկելու Սաակաշվիլիի տունը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին 2017 թվականի սեպտեմբերին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: 

Ամենաընթերցվածը