Լավրովը հայտնել է հաջորդ շաբաթվա սկզբին Երեւան և Բաքու այցելելու մտադրության մասին

  • Քաղաքականություն - 14 Նոյեմբերի 2017, 18:15
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երեւան եւ Բաքու: Նախեւառաջ այդ այցերը նվիրված են ՌԴ-Հայաստանի, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին»,-ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Օրակարգը ներառելու է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից (հոկտեմբերի 16-ին Ժնեւում) հետո»,-նշել է Լավրովը:

Ամենաընթերցվածը