Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հեռացվել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

  • Քաղաքականություն - 14 Նոյեմբերի 2017, 17:34
Մեծ հանդիսավորությամբ հոկտեմբերի 30-ին բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հեռացվել են ավելի վաղ բարձրացված Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, ֆեյբուքի իր էջում գրել է ջավախցի հասարակական գործիչ Վահագն Չախալյանը` հրապարակելով նաև լուսանկարներ:

«Եթե նկատեցիք, արդեն ոչ Թուրքիայի դրոշը կա, ոչ Ադրբեջանի... Իմ կարծիքով, մեր միջև եղած խնդիրները լուծելու ամենալավ միջոցը երկխոսությունն է... Իսկ երկխոսություն հնարավոր է, այն ժամանակ, երբ դու քեզ ինքնավստահ ես զգում ու քո իրավունքների տերը», գրել է Չախալյանը:

Ամենաընթերցվածը