Ռուսաստանի ՊՆ-ն համակարգչային խաղից հանված լուսանկարը ներկայացրել է որպես ԱՄՆ ու ԻԼԻՊ համագործակցության ապացույց

  • Քաղաքականություն - 14 Նոյեմբերի 2017, 16:45
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Ֆեյսբուքի և Թվիթերի պաշտոնական էջերում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով դրանք որպես ԱՄՆ և Իսլամական պետության համագործակցության անվիճելի ապացույցներ: Լուսանկարները, ըստ ՌԴ ՊՆ-ի, արվել են ռուսական դրոնից:

Conflict Intelligence Team խմբի հետազոտողները պարզել են, որ այդ լուսանկարները AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron համակարգչային խաղից արված սքրինշոթեր են: Կադրերի մի մասն էլ վերցված են 2016 թվականին Ֆալուջա քաղաքում Իրաքի բանակի ռազմական գործողություններից: Այս տեղեկության հրապարակումից հետո Ռուսաստանի ՊՆ-ն ջնջել է լուսանկարները: 

Ամենաընթերցվածը