Թերեզա Մեյը՝ Պուտինին. Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի

  • Քաղաքականություն - 14 Նոյեմբերի 2017, 12:12
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին, հայտնում է BBC-ն:

Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինի կառավարությունը փորձում է ոչնչացնել ազատ հասարակությունները: Մեյը նշել է, որ Մոսկվան կեղծ լուրեր է տարածում, որ պառակտում տարածի Արևմուտքում:

Մեյը նշել է, որ իր ուղերձը Պուտինին շատ պարզ է՝ նա պետք է այլ ճանապարհ ընտրի, քան այն, որով վերջին տարիներին գնում է Մոսկվան՝ բռնակցելով Ղրիմը և հակամարտություն հրահրելով Ուկրաինայում, Եվրոպայի կառավարությունների ու խորհրդարանների վրա կիբերհարձակումներ իրականացնելով:

«Ռուսաստանը բազմիցս խախտել է մի շարք եվրոպական երկրների օդային տարածքը և կիբերլրտեսության նպատակաուղղված արշավ իրականացրել, այդ թվում՝ միջամտություն ընտրություններին ու հաքերային հարձակում Դանիայի պաշտպանության նախարարության ու Բունդեսթագի վրա», ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

«Մենք գիտենք, ինչ եք ցանկանում, և ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, որովհետև դուք թերագնահատում եք մեր ժողովրդավարությունների կայունությունը, ազատ ու բաց հասարակությունների ձգողականությունը և արևմտյան երկրների հավատարմությունը դաշինքներին, որոնք մեզ կապում են», շարունակել է Թերեզա Մեյը:

Ամենաընթերցվածը