Էրդողանը չի կարողացել ոչինչ ստանալ Պուտինից. Կոմերսանտ

  • Քաղաքականություն - 14 Նոյեմբերի 2017, 10:56
Նոյեմբերի 13-ին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ամբողջությամբ կարգավորված են, իսկ Էրդողանի հետ ոչ ֆորմալ, առանց կվազիդիվանագիտության շփումներն արդյունավետ են:

Ավելի քան 4 ժամ տևած հանդիպմանը նրանք քննարկել են Սիրիայի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, թուրք գործարարների համար վիզային ռեժիմի վերացման հարցերը:

Ռուսական Կոմերսանտի մեկնաբան Անդրեյ Կոլեսնիկովը նշում է, որ Էրդողանը չի հասել իր նպատակներին և չի կարողացել զիջումներ ստանալ Պուտինից: Նրա խոսքով, հանդիպման սկզբում ամենահետաքրքիր պահը նախագահների ձեռքսեղմումն էր: Էրդողանը, ձեռք մեկնելով Պուտինին, ոչ մի անգամ չի նայել նրա ուղղությամբ: Պուտինը, ընդհակառակը, ժպտալով նայում էր իր թուրք գործընկերոջը, սակայն պատասխան ուշադրության չարժանացավ: Էրդողանի արարողակարգային բնազդները հերթական անգամ հաղթեցին մարդկային բնազդներին, գրում է Կոլեսնիկովը:

Կոմերսնատի մեկնաբանի տպավորությամբ՝ Էրդողանը պարզապես հոգնած տեսք ուներ, այնպիսի տպավորություն էր, որ ճնշված է: Էրդողանը, ըստ Կոլեսնիկովը, հազիվ թե ստացած լինի իր ուզածը, հակառակ դեպքում իր հաղթանակներևի մասին գոնե մի բառ կասեր: 

Ամենաընթերցվածը