Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը

  • Քաղաքականություն - 13 Նոյեմբերի 2017, 23:17
Սոչիում ավարտվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նրանք զրուցել են ավելի քան 4 ժամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կողմերը քննարկել են տնտեսական հարցեր, մասնավորապես, ապրանքաշրջանառության անկումն ու գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները: Էրդողանը հանդես է եկել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների բոլոր սահմանափակումները վերացնելու օգտին:

Պուտինը նշել է, որ Ռոսատոմը մոտ ժամանակներս կսկսի Ակկույու ատոմակայանի շինարարության գործնական աշխատանքները:

Պուտինն ու Էրդողանը քննարել են նաև Սիրիայի իրավիճակը: 

Ամենաընթերցվածը