Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները լիարժեք վերականգնված են. Պուտին

  • Քաղաքականություն - 13 Նոյեմբերի 2017, 20:24
Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները կարելի է համարել գործնականում լիարժեք վերականգված, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման մեկնարկին:

Պուտինն ասել է, որ Թուրքիայի հետ գրեթե բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում, այդ թվում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Պուտինը նշել է երկու երկրների միջեւ ընթացիկ հարցերի օպերատիվ քննարկման դրական էֆեկտը:

Նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին այցի համար, նշելով, որ երկու երկրներն իսկապես մոտ են՝ մեկ ժամվա թռիչքի չափ:

Էրդողանն իր հերթին ուշադրություն է դարձրել տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում երկկողմ համագործակցությանը: Նա ասել է, որ քաղաքական, ռազմական ու առեւտրի ոլորտներում Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն օրեցօր զարգանում են: Նա հույս է հայտնել, որ Սոչիի հանդիպումն արդյունավետ կլինի:

Ամենաընթերցվածը