Էրդողանի խոսնակը բացահայտել է, թե վաղը ինչ են քննարկելու ՌԴ եւ Թուրքիայի նախագահները

  • Քաղաքականություն - 12 Նոյեմբերի 2017, 17:09
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը վաղը` նոյեմբերի 13-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման ժամանակ քննարկելու է սիրիական իրադրության ու 2 երկրների միջեւ առանց մուտքի վիզայի ռեժիմի վերականգնման, առեւտրային սահմանափակումների ամբողջական վերացման հարցերը: Այս մասին հայտնում է թուրքական Andalou գործակալությունը` հղում կատարելով նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալիին:

Բացի այդ, նախագահները կարծիքներ կփոխանակեն` էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Կալինը հայտնել է, որ Անկարան ջանքեր կներդնի երկրների միջեւ առեւտրաշրջանառության ցուցանիշները մինչեւ 100 միլիարդ դոլարի հասցնելու գործում:

Ամենաընթերցվածը