Անդրխաղաղօվկիանոսյան ազատ առևտուրն իրականություն կդառնա առանց ԱՄՆ-ի

  • Քաղաքականություն - 11 Նոյեմբերի 2017, 12:25
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության առևտրային պայմանագիրը  կյանքի կկոչվի, սակայն առանց ԱՄՆ-ի, հայտնում է Ռոյթերը:

Այս հարցը քննարկվել է Վիետնամի Դանանգ քաղաքում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:  

Վիետնամի առևտրի նախարար Տրան Տուան Անհը նշել է, որ ամենաբարդ խնդիրները հաղթահարված են: Պայմանագիրը, որը պետք է վերջնական տեսքի բերվի, կոչվելու է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և պրոգրեսիվ համաձայնագիր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ այդ պայմանագրի ստորագրումը չի բխում ԱՄՆ շահերից:

Համաձայնագիրը ստորագրող երկրներն են Ավստրալիան, Բրունեյը, Կանադան, Չիլին, Ճապոնիան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը, Վիետնամը:

Պայմանագրի նպատակն է զրոյացնել արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի մաքստուրքերը 11 երկրների միջև, որոնց ընդհանուր առևտուրը 2016 թվականին կազմել է 356 միլիարդ դոլար:

Ամենաընթերցվածը