Թրամփն ու Պուտինը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են տարածելու

  • Քաղաքականություն - 11 Նոյեմբերի 2017, 10:33
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ոտքի վրա կարճ զրույց են ունեցել:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ երկու ղեկավարները կտարածեն Սիրիայի հարցով նախապես պայմանավորված հայտարարությունը:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել է, որ երկու ղեկավարների հանդիպում է լինելու, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որ հանդիպում չի կայանա Դոնալդ Թրամփի խիտ օրակարգի պատճառով: 

Ամենաընթերցվածը