Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են աշխատել օտարերկրյա վարորդական իրավունքով

  • Քաղաքականություն - 11 Նոյեմբերի 2017, 09:51
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքով: ՌԴ ՆԳՆ համապատասխան օրինագիծ է մշակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագծի տեքստը տեղադրված է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ինտերնետային պորտալում:

«Ճանապարհային երթեևեկության անվտանգության մասին» օրենքի փոփոխությունները թույլ կտան ԵՏՄ բոլոր քաղաքացիներին օտարերկրյա վարոդական իրավունքով վարել տրանսպորտային միջոցներ:

Բացի այդ, ակնկալվում է, որ ծրագիրը կլուծի անժամկետ օտարերկրյա վարորդական վկայականների հետ կապված իրավական խնդիրը: Նշվում է, որ այդպիսի վկայականների սեփականատերերը կարող են ժամկետը լրանալուց հետո վկայականը փոխելու դեպքում խուսափել բշժկական քննությունից:

«Այդ կապակցությամբ, օրինագծով նախատեսված են այդ խնդիրը լուծելու համար առավել օպտիմալ փոփոխություններ, որոնց համաձայն ՌԴ տարածքում բնակվող անձի օտարերկրյա ազգային վարոդական վկայականը փաստաթղթի ստացման ժամկետից 6 ամիս անց կամ ՌԴ տարածք մուտքի օրվանից 6 ամիս անց հետո համարվում է անվավեր», - նշվում է փաոստաթղթում:

Ամենաընթերցվածը