Իրաքի վարչապետը ներկայացրել է Քուրդիստանի հետ երկխոսության նախապայմանները

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 21:10

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքային ամբողջականության և միասնության ճանաչումը հանդիսանում է Իրաքյան Քուրդիստանի հետ երկխոսություն սկսելու նախապայման:

«Մեր դիրքորոշումը հայտնի է: Յուրաքանչյուր երկխոսություն պետք է հիմնվի հետևյալ հիմքերի վրա. դա Իրաքի միասնությունն է, սահմանադրության իրականացումը և հանրաքվեի արդյունքներից հրաժարվելը: Այս դիրքորոշումը բանակցությունների, նախաձեռնությունների, միջնորդության կարիք չունի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Աբադին նշել է լրագրողների հետ զրույցում: Նրա ելույթը տեղադրվել է Իրաքի կառավարության թվիթերյան միկրոբլոգում:

Աբադին ընդգծել է, որ Իրաքի իշխանությունները չեն բոյկոտում Քուրդիստանը և տարածաշրջանի ու Իրաքի միջև հարաբերությունները շարունակվում են:

Ամենաընթերցվածը