Հասանովը զգուշացել է Արտակ Զաքարյանից

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 15:52
Տաջիկստանում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Հայաստանից Դուշանբե է մեկնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Լուսանկարում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նկատելի հեռու է կանգնել Հայաստանի ներկայացուցչից:

Սա առաջին անգամը չէ: Սովորաբար, ԱՊՀ երկրների դրոշները շարվում են ըստ այբբենական կարգի, այդ պատճառով է Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվում են կողք-կողքի: Անցած անգամ էլ Հասանովը հեռու էր կանգնել Վիգեն Սարգսյանից:

Բայց Արտակ Զաքարյանից ավելի հեռու է կանգնել: Երեւի գիտե, որ ՀՀ ՊՆ փոխնախարարը ծագումով Ղարաբաղից է: Պարտված երկրի նախարարը զգուշանում է նրանից:

Ամենաընթերցվածը