Հայաստանը փակեց ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեման

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 14:23
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձել է ռուսական կողմի հայտարարությանը, որ առանց Հայաստանի ահմաձայնության Ադրբեջանը չի կարող դառնալ ԵՏՄ անդամ:

«Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ որ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է: Նույնիսկ ԵՏՄ-ում դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, որը հետևյալն է ասում՝ չի կարող նույնիսկ դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի: Եթե մենք գտնվում ենք միայն տնտեսական դաշտում, ապա բավական է նշել, որ միայն շրջափակումը քայլ է ի վնաս պետության: Այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության», ասաց Քոչարյանը:


Ամենաընթերցվածը