Ալիեւին չի հաջողվի խուսափել. Քննարկվում է նրա համար տհաճ թեմա

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 13:55
Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից պատահական չէ նույն Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ ինքը փորձում էր խեղաթյուրել այս բովանդակությունը և այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,- ասաց Քոչարյանը:


Ամենաընթերցվածը