ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է տվել

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 11:42

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը խմբի արտահերթ նիստում հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը:

Ի դեպ, հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ նիստում ԵԺԿ խմբի անունից ելույթով հանդես է եկել հենց Արփինե Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը