Ռուսաստանը սպառնացել է Վրաստանին

  • Քաղաքականություն - 12 Հոկտեմբերի 2017, 08:46
Ռուսաստանը, Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հետագա խորացումը տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիք են համարում:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 10-11-ը Ժնեւում Անդրկովկասի անվտանգության եւ կայունության վերաբերյալ հերթական խորհրդակցություններն են կայացել: Դրան մասնակցել են Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ՄԱԿ, ԵԱՀԿ եւ Եվրամիության համանախագահության ներքո: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները շեշտել են, որ Թբիլիսիի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հետագա խորացումը ընկալվում է որպես տարածաշրջանային անվտանգության համար իրական սպառնալիք»,- ասվում է զեկույցում:

Ամենաընթերցվածը