Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է «Կասպերսկիի լաբորատորիայի» միջոցով լրտեսության մասին

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 11:48
Իսրայելն ԱՄՆ հատուկ ծառայություններին տեղեկացրել է, որ ռուսական «Կասպերսկիի լաբորատորիաների» ծրագրային ապահովման միջոցով ռուսական հատուկ ծառայություններն ամերիկյան հետախուզության աշխատակցի համակարգչից տվյալներ են գողացել: Այս մասին հայտնում է Նյու Յորք Թայմզը:

Իսրայելական հատուկ ծառայությունները կոտրել են «Կասպերսկիի լաբորատորիայի» ներքին ցանցը և պարզել, որ Ռուսաստանը դրա օգնությամբ կարողացել է տվյալներ ստանալ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունից:

Իսրայելից տեղեկատվության փոխանցումից հետո ամերիկյան պետական հաստատություններում արգելվել է օգտագործել լաբորատորիայի ծրագրային ապահովումը:

«Կասպերսկիի լաբորատորիան» հերքել է այս տեղեկությունը: 

Ամենաընթերցվածը