Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը համատեղ օդային վարժանքներ են անցկացրել

  • Քաղաքականություն - 11 Հոկտեմբերի 2017, 10:05
ԱՄՆ-ի երկու B-1B ռազմավարական ռմբակոծիչներ Ճապոնական ծովի վրա համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի F-15K կործանիչների հետ: Այդ մասին հայտնել է Ռենհապ գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Զինվորակաների տվյալներով՝ ինքնաթիռներն ուսումնական հրաձգություն են իրականացրել «օդ-երկիր» դասի հրթիռների օգտագործմամբ: Վարժանքները տեղի են ունեցել լույս հոկտեմբերի 11-ի գիշերը: B-1B ինքնաթիռները կարող են Գուամից Փհենյան հասնել երեք ժամից պակաս ժամանակում: Վերջին ամիսներին ԱՄՆ-ը քանիցս այդ ռմբակոծիչների թռիչքներ է իրականացրել Կորեական թերակղզու վրայով՝ ցուցադրելու իր ուժը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը