Բիլ Քլինթոնին դուր չի եկել Հիլարի Քլինթոնի գիրքը

  • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017, 16:55
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դժգոհ է իր տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի «Ինչ է պատահել» գրքից: Այս մասին հայտնել է Քլինթոնների մասին մի շարք գրքերի հեղինակ Էդվարդ Քլյայնը, հայտնում է Lenta.ru-ն:

Նախքան հրատարակչին հանձնելը Հիլարին ձեռագիրը տվել է Բիլին կարդալու: Նա զգալի փոփոխություններ է արել, սակայն Հիլարին անգամ չի կարդացել դրանք: Բիլ Քլինթոնի կարծիքով, գիրքը Հիլարիին ներկայացնում է չարացած և հուսահատ, իսկ այդ որակները չեն համապատասխանում մարդուն, ով ցանկանում է համաշխարհային առաջնորդ դառնալ:

Բիլ Քլինթոնին դուր չի եկել անգամ գրքի վերնագիրը, որովհետև երբ մարդիկ կարդային «Ինչ է պատահել», կպատասխանեն՝ «դու պատրվել ես»:

Հիլարի և Բիլ Քլինթոնները հերքել են այս տեղեկությունը և Քլյայնին սուտասան անվանել: 

Ամենաընթերցվածը